Հուլիս 09, 2019 18:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նախապատրաստվում է թարմ ուժեր գործուղել Մեքսիկայի սահման

Հակամիգրացիոն քաղաքականությունների բերումով ԱՄՆ-ի կառավարության ուղղված քննադատություններով հանդերձ, հազար ամերիկացի զորայիններ են գործուղվելու Մեքսիկայի սահման:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը այդ երկրի ՊՆ-ից՝  Պնտագոնից պահանջել է մաքսային ու սահմանային վարչությանը հովանավորելու համար Տեխաս նահանգի ազգային գվարդիայի ուժերիից գործուղել Մեքսիկայի սահման:

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբուտը նույնպես համաձայնություն է տվել այդ նահանգի ազգային գվարդիայի ուժերի գործուղմանը:

ԱՄՆ-ի զորայիօնների Մեքսիկայի սահման գործուղելու նախագիծը հաստատվում է այն դեպքում, երբ Օրեգոն նահանգի դմոկրատական սենատոր Ջեֆ Մերքլին անդրադառնալով սահմանային շրջաններում ապօրինի գաղթականների կալանավայրերի ողբալի վիճակին հայտարարել է.«ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի պատմության ընթացքում դարձել է մանուկների ամենամեծ կալանավայրի սեփականատերը»:

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը շարունակ գործադրելով հակամիգրացիոն «Զրոյական հանդուրժողականություն» և միգրանտաների երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքականությունը արժանացել է ծավալուն քննադատությունների: 

Պիտակ