Իրանի տարածքային ամբողջականությունը խախտող ոտնձգիչները կստանան խիստ պատասխան
Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ ինչ մակարդակում որ թշնամիները փորձեն խախտել Իրանի տարածքային ամբողջականությունը կստանան խիստ պատասխան:
Գեներալ Հաթամին արձագանքելով Ղոդսի օկուպանտ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուիի վերջերս հնչեցրած կատարած սպառնալիքին, այն համարել է ՄԱԿ-ի հռչակագրի խախտում և ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսլամական կրոնի ուսմունքների եւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա, լիովին պատրաստված է զինված ուժերի միջոցով պատասխանել ագրեսորներին:
Իրանի պաշտպանության նախարարը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը լուրջ պատասխանատվության ենթարկել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը սպառնացող Սիոնիստական ռեժիմին:
Վերջերս Ղոդսի օկուպանտ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր F-35 կործանիչով հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը: