Նիգերիայի բանակը հարձակվել է Զաքզաքիի աջակիցների վրա
Նիգերիայի բանակը հարձակվել է այդ երկրի Իսլամական շարժման առաջնորդի հովանավորների վրա, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել մի քանի մարդ:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, Նիգերիայի Իսլամական շարժման ղեկավար և այդ երկրի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի կողմնակիցները, բողոքելով նրա ձերբակալության դեմ, երեքշաբթի օրը հերթական անգամ ցույցեր են անցկացրել:
Ըստ հաղորդման, Նիգերիայի բանակը, ճնշելով բողոքարարներին ու կրակելով նրանց ուղղությամբ, սպանել է նրանցից մեկին: Մի քանի հոգի վիրավորվել են:
Նիգերիայի բանակը 2015 թվականին հարձակվեց Զարիա քաղաքում գտնվող Շեյխ Զաքզաքիի հովանավորների վրա և սպանեց հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ Շեյխ Զաքզաքիի որդուն:
Շեյխ Էբրահիմ Զաքզաքին այդ ժամանակվանից ի վեր գտնվում է Նիգերիայի բանտում և վերջին հաղորդումների համաձայն՝ նրա նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի և խոշտանգումների պատճառով նրա առողջական վիճակը շատ վատ է: