Լոնդոնում Իրանի դեսպանը Բրիտանիային կոչ է արել խուսափել լարվածությունից
Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Բրիտանիայի կառավարությունը պետք է սանձի իր քաղաքական այն ուժերին, որոնք ձգտում են սրել Թեհրանի ու Լոնդոնի միջև տիրող լարվածությունը»:
«Դեյլի Թելեգրաֆ» բրիտանական օրաթերթը գրել է, որ հակադարձելով Հորմոզի նեղուցում Stena Impero նավթային լցանավի կալանավորմանը, Բրիտանիայի կառավարության նախարարները ձգտում են նախագիծ մշակել հակաիրանական շրջափակումներ իրագործելու համար:
Լոնդոնում Բրիտանիայի դեսպան Համիդ Բաիդինեժադը թուիթերում գրել է.«Ներկա զգայուն պայմաններում, Բրիտանիայի քաղաքական ներքին ուժերի քայլերը վտանգավոր ու անխոհեմ են»:
Բաիդինեժադը Իրանի պատրաստակամությունն է հայտնել տարբեր սցենարներին դիմակայելու համար:
Իրանն ու Բրիտանիան կալանավորել են միմյանց նավթային լցանավերը: