Բրիտանիան 648 միլիոն ֆունտ ստերլինգի արժողությամբ զենք է վաճառել Արաբիային
https://parstoday.ir/hy/news/world-i109705-Բրիտանիան_648_միլիոն_ֆունտ_ստերլինգի_արժողությամբ_զենք_է_վաճառել_Արաբիային
Բրիտանական մի օրաթերթ հաղորդել է, որ Լոնդոնն առանց ուշադրություն դարձնելու Արաբիայում մարդու իրավունքների խախտման դեպքերին, վեց ամսվա ընթացքում 648 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զինտեխնիկա է վաճառել այդ ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2019 12:31 Asia/Tehran
  • Բրիտանիան 648 միլիոն ֆունտ ստերլինգի արժողությամբ զենք է վաճառել Արաբիային

Բրիտանական մի օրաթերթ հաղորդել է, որ Լոնդոնն առանց ուշադրություն դարձնելու Արաբիայում մարդու իրավունքների խախտման դեպքերին, վեց ամսվա ընթացքում 648 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զինտեխնիկա է վաճառել այդ ռեժիմին:

Ինդիփենդենթ օրաթերթը երեքշաբթի օրը գրել է.«Բրիտանիայի կառավարությունն Արաբիային այդ քանակությամբ զենքի վաճառքի թույլտվություն է տվել  Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր  Ջամալ Խաշողջիի վայրագ սպանությունից հետո»:

Թերթը հավելել է.«Քննադատներն ասում են, որ չնայած Բրիտանիայի պաշտոնատարները, այդ թվում այդ երկրի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը դատապարտել են Խաշողջիի սպանությունը, բայց այդ երկրի կառավարությունը Սաուդյան ռեժիմի հետ առևտուրը շարունակել է սովորականի պես»:

Բրիտանիայում Արաբիային զենքի վաճառքի դեմ ուղղված քննադատությունները սրվեցին այն ժամանակ, երբ պարզվեց,որ Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ  պատերազմում խաղաղ քաղաքացիներին սպանելու համար կիրառել է  բրիտանական կլաստերային ռումբեր: