Բրիտանացի հակապատերազմական ակտիվիստները բողոքում են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i110003-Բրիտանացի_հակապատերազմական_ակտիվիստները_բողոքում_են_Սաուդյան_Արաբիային_զենք_վաճառելու_դեմ
Բրիտանացի հակապատերազմական ակտիվիստները հայտարարել են, որ զենքի վաճառքի ցուցանիշները ցույց են տալիս, որ Լոնդոնը զինում և աջակցում է բռնապետական ռեժիմներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2019 14:50 Asia/Tehran
  • Բրիտանացի հակապատերազմական ակտիվիստները բողոքում են Սաուդյան Արաբիային զենք վաճառելու դեմ

Բրիտանացի հակապատերազմական ակտիվիստները հայտարարել են, որ զենքի վաճառքի ցուցանիշները ցույց են տալիս, որ Լոնդոնը զինում և աջակցում է բռնապետական ռեժիմներին:

The Guardian թերթը գրել է, որ ըստ Բրիտանիայի առևտրի դեպարտամենտի պաշտոնական տվյալների, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, 2018 թ.-ի ընթացքում Բրիտանիան14 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք է արտահանել: Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Միջին Արևելքի այլ երկրներ կազմում են Բրիտանիայի զենքի վաճառքի 80 տոկոսը:

Բրիտանիայում գործող « Զենքի գործարքի դեմ» խմբի ակտիվիստները հայտարարել են, որ այս թվերը բացահայտում են կեղծիքը  Բրիտանիայի կառավարության արտաքին քաղաքականության մեջ, քանի որ Լոնդոնը պնդում է, որ աջակցում է մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, սական հովանավորում ՝բռնապետներին և ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում, և զենք  է մատակարարում նրանց:

Հունիսին Բրիտանիայի վերաքննիչ դատարանը Եմենում օգտագործվող զենքի  վաճառքի դատական գործի վերաբերյալ՝ քվեարկեց Սաուդյան ռեժիմի դեմ: Սակայն Բրիտանիայի  կառավարությունը կոչ  է արել գերագույն դատարան չեղարկել այդ որոշումը: