Գորբաչով. INF-ից ԱՄՆ-ի դուրս գալը քաոս կառաջացնի աշխարհում
https://parstoday.ir/hy/news/world-i110102-Գորբաչով._inf_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալը_քաոս_կառաջացնի_աշխարհում
ԽՍՀՄ վերջին առաջնորդը շաբաթ օրը ԱՄՆ-ին զգուշացրել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրից դուսր գալու հետևանքների կապակցությամբ, նշելով. «Վաշինգտոնի այս քայլն աշխարհում զենքի նոր մրցավազքի ու քաոսի սկիզբ կդառնա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 04, 2019 08:59 Asia/Tehran
  •  Գորբաչով. INF-ից ԱՄՆ-ի դուրս գալը քաոս կառաջացնի աշխարհում

ԽՍՀՄ վերջին առաջնորդը շաբաթ օրը ԱՄՆ-ին զգուշացրել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրից դուսր գալու հետևանքների կապակցությամբ, նշելով. «Վաշինգտոնի այս քայլն աշխարհում զենքի նոր մրցավազքի ու քաոսի սկիզբ կդառնա»:

Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Միխայել Գորբաչևը հայտարարել է, որ INF պայմանագրից դուրս գալով, ԱՄՆ-ն մոտենում է  ողբերգության:

Նա հավելել է, որ պայմանագրի չեղարկումը չի բխում միջազգային հանրության շահերից:

Ուրբաթ օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնապես հայտարարեց INF պայմանագրից այդ երկրի դուրս գալու մասին:

Ուրբաթ օրը, ՌԴ ԱԳ նախարարութունը ԱՄՆ-ի այս քայլը որակել է որպես մեծ սխալ:

Պայմանագիրն ԱՄՆ-ն ու Ռուսատսանին արգելում էր արտադրել ու փորձարկել ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ: