Հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան առջև
https://parstoday.ir/hy/news/world-i110125-Հարյուրավոր_ամերիկացիներ_բողոքի_ցույց_են_անցկացրել_Սպիտակ_Տան_առջև
Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած հրաձգության և 30 հոգու սպանվելու հետևանքով, հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան և այդ երկրի Կոնգրեսի շենքի առջև: Նրանք պահանջել են խիստ օրենքներ սահմանել զենք պահելու և կրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2019 14:18 Asia/Tehran
  • Հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան առջև

Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած հրաձգության և 30 հոգու սպանվելու հետևանքով, հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան և այդ երկրի Կոնգրեսի շենքի առջև: Նրանք պահանջել են խիստ օրենքներ սահմանել զենք պահելու և կրելու համար:

«Մայրերը պահանջում են քայլեր ձեռնարկել» խմբի հիմնադիր Շաննոն Վաթսը Associated Press-ին ասել է.«Այս խումբը հովանավորող ուսանողներն ու կամավորները շաբաթ երեկոյան կարմիր զգեստներ հագնելով և ցույցեր անցկացնելով, Սենատին կոչ են արել  վավերացնել զենք կրելը սահմանափակող օրենքը»:

Այդ ցույցերն անցկացվել են ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել՝  26 մարդէ:

Հրաձգությունից քիչ անց, մեկ այլ հրաձգություն է տեղի ունեցել Օհայո նահանգում, որի հետևանքով սպանվել է առնվազն 10 մարդ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ երկրում զենք կրելու գլխավոր հովանավորներից է: