Հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան առջև
Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած հրաձգության և 30 հոգու սպանվելու հետևանքով, հարյուրավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան և այդ երկրի Կոնգրեսի շենքի առջև: Նրանք պահանջել են խիստ օրենքներ սահմանել զենք պահելու և կրելու համար:
«Մայրերը պահանջում են քայլեր ձեռնարկել» խմբի հիմնադիր Շաննոն Վաթսը Associated Press-ին ասել է.«Այս խումբը հովանավորող ուսանողներն ու կամավորները շաբաթ երեկոյան կարմիր զգեստներ հագնելով և ցույցեր անցկացնելով, Սենատին կոչ են արել վավերացնել զենք կրելը սահմանափակող օրենքը»:
Այդ ցույցերն անցկացվել են ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել՝ 26 մարդէ:
Հրաձգությունից քիչ անց, մեկ այլ հրաձգություն է տեղի ունեցել Օհայո նահանգում, որի հետևանքով սպանվել է առնվազն 10 մարդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ երկրում զենք կրելու գլխավոր հովանավորներից է: