ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները զգուշացրել են Սեպտեմբերի 11-ի կրկնվելու կապակցությամբ
ԱՄՆ-ի մի շարք հետախուզական ծառայություններ զգուշացրել են Ալ-Ղաիդայի կողմից Սեպտեմբերի 11-ի կրկնվելու կապակցությամբ:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝ Ուսամա Բեն Լադենի որդու՝ Համզե Բեն Լադենի մահվան մասին ամերիկյան լրավամիջացների հայտարարությունից հետո, ԱՄՆ-ի ի շարք հետախուզական ծառայություններ զգուշացրել են Ալ-Ղաիդայի կողմից այդ երկրում Սեպտեմբերի 11-ի կրկնվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Բեն Լադենի որդու մահից հետո, ԱլՂաիդան վրիժառության է պատրաստվում: Ամերիկացի պաշտոնատարները սակայն դեռևս ոչ մի պաշտոնական կարծիք չեն հայտնել Համզե Բեն Լադենի մահվան կապակցությամբ:
Ամերիկյան NBC լրատվական գործակալությունն անցած շաբաթ, վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնատարների, հաղորդել էր Ուսամա Բեն Լադենի որդու մահվան մասին, սակայն մանրամասնություններ չէր հաղորդել դեպքի վայրի, ժամանակի կամ ԱՄՆ-ի դերակատարության մասին:
2001թ. սեպտեմբերի 11-ին, սաուդյան վարչակազմի համագործակցությամբ, ԱՄՆ-ում տեղի ունեցած հարձակումներում սպանվեց ավելի քան 3000 մարդ: