ԱՄՆ-ի բնակչության երկու երրորդն ինքնապաշտպանության նպատակով զենք է կրում
Pew հետազոտական կենտրոնի կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ժողովրդի 67 տոկոսը հայտարարել է ,որ ինքնապաշտպանության նպատակով զենք է կրում:
ԱՄՆ-ում «SAS» կոչվող փոքր զենքերի ինստիտուտի տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 100 հոգու դիմաց 120 հատ զենք կա,ինչը եվրոպական երկրներում շատ քիչ է:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս,որ 2017 թվականին աշխարհի քաղաքացիների ձեռքում եղած 857 միլիոն զենքից ,մոտ 46 տոկոսը գտնվում է ԱՄՆ-ի քաղաքացիների տրամադրության տակ:
ԱՄՆ-ում զինված բռնությունների վիճակագրական կենտրոնի տվյալներով, 2019 թվականի սկզբից առ այսօր հրաձգության 32 հազար 850 դեպք է գրանցվել ԱՄՆ-ում,որոնց հետևանքով սպանվել է 8656 և վիրավորվել 17 հազար 168 մարդ:
Չնայած ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբերի պահանջին, Կոնգրեսում և Սպիտակ Տանը զենքի լոբբի ուժի ու ազդեցության պատճառով , վերջիններս մինչ այժմ ոչ մի քայլ չեն արել այդ երկրում զենքի վաճառքը սահմանափակելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի զենքի տերերի գլխավոր հովանավորն է: