ԱՄՆ-ի բնակչության երկու երրորդն ինքնապաշտպանության նպատակով զենք է կրում
https://parstoday.ir/hy/news/world-i110183-ԱՄՆ_ի_բնակչության_երկու_երրորդն_ինքնապաշտպանության_նպատակով_զենք_է_կրում
Pew հետազոտական կենտրոնի կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ժողովրդի 67 տոկոսը հայտարարել է ,որ ինքնապաշտպանության նպատակով զենք է կրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2019 13:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բնակչության երկու երրորդն ինքնապաշտպանության նպատակով զենք է կրում

Pew հետազոտական կենտրոնի կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ժողովրդի 67 տոկոսը հայտարարել է ,որ ինքնապաշտպանության նպատակով զենք է կրում:

ԱՄՆ-ում «SAS» կոչվող փոքր զենքերի ինստիտուտի տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 100 հոգու դիմաց 120 հատ զենք կա,ինչը եվրոպական երկրներում շատ քիչ է:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս,որ 2017 թվականին աշխարհի քաղաքացիների ձեռքում եղած 857 միլիոն զենքից ,մոտ 46 տոկոսը գտնվում է ԱՄՆ-ի քաղաքացիների տրամադրության տակ:

ԱՄՆ-ում զինված բռնությունների  վիճակագրական կենտրոնի տվյալներով, 2019 թվականի սկզբից առ այսօր հրաձգության 32 հազար 850 դեպք է գրանցվել ԱՄՆ-ում,որոնց հետևանքով սպանվել է 8656 և վիրավորվել 17 հազար 168 մարդ:

Չնայած ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբերի պահանջին, Կոնգրեսում և Սպիտակ Տանը զենքի լոբբի ուժի ու ազդեցության պատճառով , վերջիններս մինչ այժմ ոչ մի քայլ չեն արել այդ երկրում զենքի վաճառքը սահմանափակելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի զենքի տերերի գլխավոր հովանավորն է: