Զենքի մասին օրենքի հաստատումը Տեխասի եկեղեցիներում և հասարակական այլ վայրերում
Sputnik լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանրային վայրերում զենք կրելու սահմանափակումները թեթևացնելու նոր օրենքները կգործեն Տեխաս նահանգում սեպտեմբերի 10-ին:
Սա այն պայմաններում, երբ օգոստոսի 3-ին, Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում տեղի ունեցած կրակոցի հետվանքով զոհվել է 24 և վիրավորվել 24 մարդ:
Չնայած, Տեխաս նահանգում զենքի մասին օրենքները սահմանափակ են, սակայն նոր կանոնների համաձայն, ավելի հեշտ կլինի զենք ունենալ հանրային վայրերում, ինչպիսիք են եկեղեցիները, սինագոգները և բնակարանները, մանկատները և հանրակրթական դպրոցները: Այս օրենքները հաստատվել են Տեխասի նահանգային խորհրդարանի նիստում:
Այս քայլը արժանացել է հակապատերազմական և զենքի հսկողության կազմակերպությունների քննադատությանը:
Նրանք ասում են, որ օրենքը խոչընդոտում է զինված բռնությունները կանխելու համար տեղական իշխանությունների ջանքերը: