Հակաթրամփյան ցույցեր՝ ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքում
ԱՄՆ նախագահն այցելել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաք, որտեղ տեղի էր ունեցել վերջին հրաձգություններից մեկը: Նախագահի այցին զուգահեռ, քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ վերջինիս դեմ:
Անցած շաբաթ և կիրակի օրերին, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն և Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով, զոհվեցին 31 և վիրավորվեցին տասնյակ մարդիկ:
Դեյթոն կատարած այցի ընթացքում, Դոնալդ Թրամփն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է զոհերի հարազատներին և վիրավորներին: Ցուցարարները, հավաքվելով հիվանդանոցի դիմաց, որտեղ գտնվում են վիրավորները, Դոնալդ Թրամփից պահանջել են սահմանափակել զենք կրելու ազատությունը:
Բողոքարարները Թրամփին մեղադրել են ռասիստական հայտարարություններով երկրում ռասիզմի ու բռնությունների ալիքը տարածելու մեջ: