Amnesty International-ը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներ մեկնող քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i110249-amnesty_international_ը_նախազգուշացրել_է_Միացյալ_Նահանգներ_մեկնող_քաղաքացիներին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ-ի Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած հրաձգությունների և 31 հոգու զոհվելու հետևանքով, նախազգուշացրել է Միացյալ Նահանգներ մեկնող աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2019 13:12 Asia/Tehran
  • Amnesty International-ը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներ մեկնող  քաղաքացիներին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ-ի Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած հրաձգությունների և 31 հոգու զոհվելու հետևանքով, նախազգուշացրել է Միացյալ Նահանգներ մեկնող աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրն աշխարհի բոլոր երկրների քաղաքացիներին կոչ է արել ԱՄՆ ճանապարհորդելու հարցում շատ զգույշ լինել և հաշվի առնել հավանական արտակարգ իրավիճակները:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  նաև ԱՄՆ-ի ուղևորներին զգուշացրել է զերծ մնալ մարդաշատ վայրեր, այդ թվում սրբավայրեր, դպրոցներ և  գիշերային ակումբներ այցելություններից: Այս վայրերը վերջերս զինված հարձակումների թիրախ են դարձել: 

Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը ևս զգուշացրել են ԱՄՆ-ում զինյալ բռնությունների ավելացման կապակցությամբ:

Նրանք անդրադարձել են ԱՄՆ-ում այս շաբաթ տեղի ունեցած մահաբեր հրաձգություններին, այն անվանելով «մարդու իրավունքների ճգնաժամ»:

Վենեսուելան և Ուրուգվայը ևս զգուշացրել են ԱՄՆ մեկնելու մտադրություն ունեցող իրենց քաղաքացիներին:

ԱՄՆ-ում տարեկան հազարավոր մարդ է սպանվում կամ վիրավորվում հրաձգության հետևանքով: 

ԱՄՆ-ի զենքի ասոցիացիան (NRA) այդ երկրում  ազատորեն զենք կրելը հովանավորող սիոնիստական հզոր լոբբիներից է, որին աջակցում է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: