ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայում գտնվող քրդական զինված խմբերին
ԱՄՆ-ն ռազմական օգնություններ տեղափոխող ավտոմեքենաներ ուղարկելով Սիրիա, աջակցում է այդ երկրում գտնվող քրդական զինված խմբերին:
Հղում անելով Անատոլու լրատվական գործակալությանը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ 70 ամերիկյան զրահապատ մեքենաներ անցած գիշեր մուտք են գործել Սիրիայի արևելքում գտնվող Թուրքիայի Քրդստանի բանվորական կուսակցության և Քրդական Ժողովրդի պաշտպան միավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
ԱՄՆ-ի կողմից այն դեպքում է ռազմական օգնություն ուղարկվում Սիրիայի քրդերին, երբ վերջին քանի օրերի ընթացքում Անկարայի իշխանությունները պնդում են Եփրատի արևելյան հատվածում ռազմական գործողությունների անհապաղ իրականացման կապակցությամբ, անվտանգ գոտի ստեղծելու նպատակով:
Թուրքիայի իշխանությունները բազմիցս նշելով,որ ԱՄՆ-ի կողմից Քրդական Ժողովրդի պաշտպան միավորումներին ցուցաբերվող սպառազինական աջակցությունը վկայում է ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության մասին, բողոքել է Վաշինգտոնի այդ քայլի դեմ: