Ռուսաստան. Սիրիայի երկնքում ոչնչացվել է ահաբեկիչների 6 ԱԹՍ-եր
https://parstoday.ir/hy/news/world-i110373-Ռուսաստան._Սիրիայի_երկնքում_ոչնչացվել_է_ահաբեկիչների_6_ԱԹՍ_եր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել է դեպի Հմեյմիմի ռուսական ռազմաբազան հարձակվող ահաբեկչական խմբերին պատկանող 6 անօդաչու թռչող սարքեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2019 12:15 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիայի երկնքում ոչնչացվել է ահաբեկիչների 6 ԱԹՍ-եր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել է դեպի Հմեյմիմի ռուսական ռազմաբազան հարձակվող ահաբեկչական խմբերին պատկանող 6 անօդաչու թռչող սարքեր:

Ռուսաստանի ՊՆ-ը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Հմեյմիմի ռուսական ռազմաբազայում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգը կիրակի օրը անվտանգ հեռավորությունից հայտնաբերել և ոչնչացրել է ահաբեկիչների անօդաչու թռչող սարքերը:

Հաղորդման համաձայն, ահաբեկիչները անընդհատ փորձում են թիրախավորել ռուսական այս բազան, այնպես որ օգոստոսի 8-ին, դեպի ռուսական ռազմաբազա են կրակել 4 հրթիռ, սակայն նրանք չեն հասել թիրախին: Հրթիռային հարձակման պայթյունի հետևանքով՝  երկու քաղաքացի զոհվել , ևս չորսը վիրավորվել են: