Գրենլանդիայի բնակիչները դեմ են այդ կղզին Թրամփին վաճառելուն
(last modified Sat, 17 Aug 2019 07:34:44 GMT )
Օգոստոս 17, 2019 12:04 Asia/Tehran
  •  Գրենլանդիայի բնակիչները դեմ են այդ կղզին Թրամփին վաճառելուն

Գրենլանդիա կղզին գնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը վրդովմունք է առաջացրել այդ կղզու բնակիչների մոտ, որոնք այդԳրենլանդիա կղզին գնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը վրդովմունք է առաջացրել այդ կղզու բնակիչների մոտ, որոնք այդ որոշումը որակել են հիմարություն:

Associated Press- ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփի կողմից այդ որոշման մասին հայտարարելուց հետո, Գրենլանդիայի բնակիչները դեմ են արտահայտվել կղզին գնելու նրա որոշմանը:

Գրենլանդիայի արևելյան ափին գտնվող Թասիլլաք շրջանի բնակիչներից մեկը, Թրամփի որոշումը մեծամտության դրսևորում և հիմարություն է որակել:

Դանիայի իշխանության տակ գտնվող կղզու բնակիչները հայտարարել են, որ Գրենլանդիան չի վաճառվում:

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենն այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք մշտապես պատրաստ ենք առևտրային հաաբերությունների համար, սակայն չենք վաճառում մեր հողերը»:

Սպիտակ Տան աղբյուրների համաձայն, Դոնալդ Թրամփը, սույն թվականի սեպտեմբերին Դանիա կատարելքի այցից առաջ, իր խոհրդականների հետ քննարկել է Գրենլանդիան գնելու հարցը: