Հարյուրավոր ընկերություններ, բրեքզիթի պատճառով, Բրիտանիայից տեղափոխվել են Նիդեռլանդներ
https://parstoday.ir/hy/news/world-i110871-Հարյուրավոր_ընկերություններ_բրեքզիթի_պատճառով_Բրիտանիայից_տեղափոխվել_են_Նիդեռլանդներ
Բրեքզիթի վերաբերյալ հանրաքվելի անցկացումից հետո մինչ այժմ, 100 միջազգային ընկերություն, Բրիտանիայից տեղափոխվել է Նիդեռլանդներ, ևս 325-ը հայտարարել են, որ ունեն տեղափոխվելու նպատակ:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 27, 2019 09:22 Asia/Tehran
  •  Հարյուրավոր ընկերություններ, բրեքզիթի պատճառով, Բրիտանիայից տեղափոխվել են Նիդեռլանդներ

Բրեքզիթի վերաբերյալ հանրաքվելի անցկացումից հետո մինչ այժմ, 100 միջազգային ընկերություն, Բրիտանիայից տեղափոխվել է Նիդեռլանդներ, ևս 325-ը հայտարարել են, որ ունեն տեղափոխվելու նպատակ:

Ֆրանս Պրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիդեռլանդների արտաքին ներդրումների գործակալությունը հայտարարել է, որ բրիտանական ընկերությունները մեծ շահույթ են բերում այդ երկրին և Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի ու Ասիայի ընկերությունները ուսումնասիրում են այդ հնարավորությունը:

Գործակալությունը հավելել է, որ Բրիտանիայում տիրող անորոշ վիճակը և առանց համաձայնության ԵՄ-ն լքելու հավանականությունը, խնդիրներ են առաջացրել վերոնշյալ ընկերությունների համար և այդ պատճառով, մեծ թվով կազմակերպություններ տեղափոխվել են Նիդեռլանդներ, այն դիտարկելով որպես եվրոպական շուկայի նոր բազա:

Չնայած ֆինանսական վնասներին, Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, հոկտեմբերի 31-ին Բրիտանիան կլքի ԵՄ-ն: