ԱՄՆ-ը Սիրիա-Թուրքիա սահմանին նոր ռազմաբազա է կառուցել
Սիրիայի քրդական ուժերի վրա Թուրքիայի կողմից հարձակումը կանխելու համար, ԱՄՆ-ը երկու երկրների ընդհանուր սահմանների մոտակայքում, Ալ-Հասակայի ծայրամասում, կառուցել է նոր ռազմաբազա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի սահմանի մերձակայքում գտնվող Ալ-Ղանամիա գյուղում կառուցված ամերիկյան ռազմական բազան ունի ուղղաթիռի վայրէջքի վայր, հանրակացարաններ, զենքի պահեստներ և ուսումնական կենտրոններ:
Ռազմաբազայի կառուցման նպատակն է կանխել թուրքական ուժերի կողմից հնարավոր հարձակումները՝ Սիրիայի քրդական դեմոկրատական խորհրդին կապված զինյալների վրա, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից:
Սիրիայի դեմոկրատական ուժերը և Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները վերահսկում են Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջանների մեծ մասը, մինչև Թուրքիայի սահմանը:
ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայի հյուսիսային սահմանին անվտանգ գոտի ստեղծելու շուրջ, որպեսզի քուրդ զինյալներին հեռու պահեն Թուրքիայի սահմանից:
Սիրիայի կառավարությունը այդ համաձայնությունը որակել է իր ինքնիշխանության խախտում և ընդգծել, որ դրա նպատակն է երկարացնել ճգնաժամը և վտանգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: