Նիգերիայում ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 11 մարդու
(last modified Fri, 30 Aug 2019 15:26:57 GMT )
Օգոստոս 30, 2019 19:56 Asia/Tehran
  • Նիգերիայում ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 11 մարդու

Ահաբեկիչները, որոնք ամենայն հավանականությամբ կապված են Բոքո Հարամ խմբավորման հետ, Նիգերիայում մահապատժի են ենթարկել 11 խաղաղ բնակչի:

Ալ Շարղ Ալ Վասաթ օրաթերթի հաղորդման համաձայն, Նիգերիայի կառավարության կապված խմբի անդամներից Իշակո Ասմանը նշել է. «Մահապատժի ենթարկվածները Բորնո նահանգի հեռահաղորդակցության ոլորտի թոշակառուներ էին»:

Նա նշել է, որ մահապատիժն ամենայն հավանականությամբ իրանակացրել են Նիգերիայում ԻԼԻՊ-ի ճյուղը համարվող Բոքո Հարամ խմբավորման ահաբեկիչները:

Նիգերիայի առողջապահության ոլորտի մի պաշտոնյա հայտարարել է, որ հինգշաբթի օրը հիվանդանոց է տեղափոխվել 11 սպանված և երեք վիրավոր:

Նիգերիայի հյուսիս-արևմտայն շրջանի պաշտոնյաները նույնպես հայտնել են, որ չորեքշաբթի օրը Քաթսինա նահանգում տեղի ունեցած հարձակման ժամանակ, գերևարվել է 50 մարդ, այդ թվում՝ հղի կանայք ու երեխաներ: