Միացյալ Նահանգներում զենքի ամենակարևոր լոբբին ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն
https://parstoday.ir/hy/news/world-i111181-Միացյալ_Նահանգներում_զենքի_ամենակարևոր_լոբբին_ճանաչվել_է_որպես_ահաբեկչական_կազմակերպություն
ԱՄՆ-ում իրարահաջորդ հրաձգություններից հետո, Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը, այդ երկրի ամենակարևոր զենքի լոբբին անվանել է «ահաբեկչական կազմակերպություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 09:33 Asia/Tehran
  •  Միացյալ Նահանգներում զենքի ամենակարևոր լոբբին ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ-ում իրարահաջորդ հրաձգություններից հետո, Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը, այդ երկրի ամենակարևոր զենքի լոբբին անվանել է «ահաբեկչական կազմակերպություն»:

ՀԻԼ տեղեկատվական կայքը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որով Զենքի ազգային ասոցիացան (NRA) ներկայացրել է որպես «Ներքին ահաբեկչական կազմակերպություն»:

 Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը ԱՄՆ-ի մյուս քաղաքներին ու պետական կառույցներին կոչ է արել Զենքի ազգային ասոցիացան ներկայացնել  որպես ահաբեկչական կազմակերպություն:

Թեև այդ բանաձևն օրենքի ուժ չունի, բայց Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհրդին պարտավորեցնում է հրաժարվել ԱՄՆ զենքի ազգային ասոցիացիայի  ընկերությունների հետ գործարք կնքելուց:

ԱՄՆ-ի զենքի ազգային ասոցիացիան հրապարակել է հաղորդագրություն, որում Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհրդին մեղադրում է ժողովրդի միտքը քաղաքի իրական հարցերից շեղելու մեջ: