Միացյալ Նահանգներում զենքի ամենակարևոր լոբբին ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն
ԱՄՆ-ում իրարահաջորդ հրաձգություններից հետո, Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը, այդ երկրի ամենակարևոր զենքի լոբբին անվանել է «ահաբեկչական կազմակերպություն»:
ՀԻԼ տեղեկատվական կայքը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որով Զենքի ազգային ասոցիացան (NRA) ներկայացրել է որպես «Ներքին ահաբեկչական կազմակերպություն»:
Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը ԱՄՆ-ի մյուս քաղաքներին ու պետական կառույցներին կոչ է արել Զենքի ազգային ասոցիացան ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն:
Թեև այդ բանաձևն օրենքի ուժ չունի, բայց Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհրդին պարտավորեցնում է հրաժարվել ԱՄՆ զենքի ազգային ասոցիացիայի ընկերությունների հետ գործարք կնքելուց:
ԱՄՆ-ի զենքի ազգային ասոցիացիան հրապարակել է հաղորդագրություն, որում Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհրդին մեղադրում է ժողովրդի միտքը քաղաքի իրական հարցերից շեղելու մեջ: