Էրդողան.«ԱՄՆ-ը ձգտում է Սիրիայում ապահով տարածք ստեղծել ահաբեկիչների համար»
Թուրքիայի նախագահը մերժել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ պայքար մղելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:
Մալաթիա նահանգում մի քանի նախագծերի շահագործման միջոցառման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«ԱՄՆ-ը ձգտում է Սիրիայում ապահով տարածք ստեղծել ահաբեկիչների, այդ թվում՝ ՔԲԿ և «Ժողովրդական պաշտպանական ջոկատներ» խմբավորումների համար»:
Նախքան Էրդողանի այս հայտարարությունը, ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակայինները Սիրիայի հյուսիսում իրականացրել են առաջին համատեղ պարեկությունը՝ «ապահով տարածաշրջան» նախագծի շրջանակում:
Օգոստոսի 7-ին, Անկարան ու Վաշինգտոնը համաձայնել են Թուրքիայում համատեղ գործողության կենտրոն ստեղծել Սիրիայի հյուսիսում ապահով տարածքի ստեղծումը տնօրինելու և համադրելու նպատակով:
Դամասկոսը Թուրքիայի կառավարությանը Աֆրինի և Սիրիայի հյուսիսային մյուս շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով զավթիչ անվանելով, բազմիցս պահանջել է, որ այդ երկիրն իր զորուժը դուրս բերի Սիրիայի տարածքից: