Էրդողան.«ԱՄՆ-ը ձգտում է Սիրիայում ապահով տարածք ստեղծել ահաբեկիչների համար»
https://parstoday.ir/hy/news/world-i111295-Էրդողան._ԱՄՆ_ը_ձգտում_է_Սիրիայում_ապահով_տարածք_ստեղծել_ահաբեկիչների_համար
Թուրքիայի նախագահը մերժել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ պայքար մղելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2019 08:10 Asia/Tehran
  • Էրդողան.«ԱՄՆ-ը ձգտում է Սիրիայում ապահով տարածք ստեղծել ահաբեկիչների համար»

Թուրքիայի նախագահը մերժել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ պայքար մղելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:

Մալաթիա նահանգում մի քանի նախագծերի շահագործման միջոցառման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«ԱՄՆ-ը ձգտում է Սիրիայում ապահով տարածք ստեղծել ահաբեկիչների, այդ թվում՝ ՔԲԿ և  «Ժողովրդական պաշտպանական ջոկատներ» խմբավորումների համար»:

Նախքան Էրդողանի այս հայտարարությունը, ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակայինները Սիրիայի հյուսիսում իրականացրել են առաջին համատեղ պարեկությունը՝ «ապահով տարածաշրջան» նախագծի շրջանակում:

Օգոստոսի 7-ին, Անկարան ու Վաշինգտոնը համաձայնել են Թուրքիայում համատեղ գործողության կենտրոն ստեղծել Սիրիայի հյուսիսում ապահով տարածքի ստեղծումը տնօրինելու և համադրելու նպատակով:

Դամասկոսը Թուրքիայի կառավարությանը Աֆրինի և Սիրիայի հյուսիսային մյուս շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով զավթիչ անվանելով, բազմիցս պահանջել է, որ այդ երկիրն իր զորուժը դուրս բերի Սիրիայի տարածքից: