ՄԱԿ. Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումները պատերազմական հանցագործություններ են
https://parstoday.ir/hy/news/world-i111362-ՄԱԿ._Սիրիայի_վրա_ԱՄՆ_ի_հարձակումները_պատերազմական_հանցագործություններ_են
ՄԱԿ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարձակումները Սիրիայում պատերազմական հանցագործություններ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2019 13:53 Asia/Tehran
  • ՄԱԿ. Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումները  պատերազմական հանցագործություններ են

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարձակումները Սիրիայում պատերազմական հանցագործություններ են:

Reuters- ի  հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի տեսուչները հաղորդել են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը 2019 թ. Սիրիայում իրականացրել են օդային հարվածներ, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ը հավելել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Սիրիայում իրականացրած օդային հարձակումների ժամանակ անհրաժեշտ նախազգուշական միջոցները չեն ձեռնարկվել, և իրականացվել է պատերազմական հանցագործություն:

Ավելի վաղ, Սիրիայի մարդու իրավունքների ինստիտուտը հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողության ընթացքում զոհվել է 2323 մարդ, այդ թվում ՝ 543 երեխա և 346 կին: Այս գործողությունը տևել է նոյեմբերի 1-ից սեպտեմբերի 2-ը:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը  հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում կոալիցիայի ուժերի կողմից օգոստոսի 1-ից մինչև մայիսի վերջ ընկած ժամանակահատվածում իրականացրած հարձակումների հետևանքով սպանվել  է 1319 առնվազն խաղաղ քաղաքացի: