150 ամերիկացի զորայիններ գործուղվել են Սիրիա
https://parstoday.ir/hy/news/world-i111421-150_ամերիկացի_զորայիններ_գործուղվել_են_Սիրիա
The New York Times- ը հայտնում է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Սիրիայի հյուսիս գործուղել 150 զորային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 13:21 Asia/Tehran
  •  150 ամերիկացի զորայիններ գործուղվել են Սիրիա

The New York Times- ը հայտնում է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Սիրիայի հյուսիս գործուղել 150 զորային:

Ուրբաթ օրը օրաթերթը հաղորդել է, որ Պենտագոնը պատրաստ է ևս 150 զորային գործուղել Սիրիայի հյուսիս՝ Թուրքիայի հետ համատեղ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ամերիկյան օրաթերթն այս քայլը ռազմական-դիվանագիտական բնութագրելով, ասել է, որ այդպիսով ԱՄՆ-ը ցանկանում է բարելավել իր կապերն ԱՄՆ-ի հետ, ինչը Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին աջակցություն ցուցաբերվելու պատճառով, խաթարվել էր:

Հաղորդման համաձայն, ամերիկյան ռազամական ու քաղաքական  ոլորտների պաշտոնյաները խուսափել են խոսել նոր ուժերի գործուղման երաբերյալ, սակայն բանակի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ այդ կապակցությամբ վերջանական համաձայնությունը ձեռք է բերվել:

The New York Times- ի հաղորդման համաձայն, ներկայումս, Սիրիայում տեղակայված են շուրջ 1000 զորայիններ: