Անկարայում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների համատեղ նիստի վերջնական հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i111556-Անկարայում_Իրանի_ՌԴ_ի_և_Թուրքիայի_նախագահների_համատեղ_նիստի_վերջնական_հաղորդագրությունը
Աստանայի գործընթացին աջակցող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների Անկարայում անցկացված համատեղ նիստի ընթացքում կողմերը կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 14:44 Asia/Tehran
  • Անկարայում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների համատեղ նիստի վերջնական հաղորդագրությունը

Աստանայի գործընթացին աջակցող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների Անկարայում անցկացված համատեղ նիստի ընթացքում կողմերը կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայի նստաշրջանի վերջնական հաղորդագրության մեջ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող հարձակումները համարել են ապակայունացնող և այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող քայլ, ինչը տարածաշրջանում սրում է լարվածությունները: 

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների Անկարայի նստաշրջանի վերջնական հաղորդագրության մեջ շեշտվել է, որ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը հասանելի կլինի միայն Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման ճանապարհով»:

Այս հաղորդագրությունը նույնպես հստակեցնում է, որ Սիրիայի հակամարտության համար ռազմական ելք գոյություն չունի և խնդրին կարող ենք վերջ տալ «Սրիացի-սիրիացի» ձևաչաթով գործընթացով ՄԱԿ-ի համագործակցությամբ և կառույցի ԱԽ-ի 2254 բանաձևի շրջանակներում: