Անկարայում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների համատեղ նիստի վերջնական հաղորդագրությունը
Աստանայի գործընթացին աջակցող երկրներ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների Անկարայում անցկացված համատեղ նիստի ընթացքում կողմերը կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայի նստաշրջանի վերջնական հաղորդագրության մեջ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող հարձակումները համարել են ապակայունացնող և այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող քայլ, ինչը տարածաշրջանում սրում է լարվածությունները:
Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների Անկարայի նստաշրջանի վերջնական հաղորդագրության մեջ շեշտվել է, որ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը հասանելի կլինի միայն Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման ճանապարհով»:
Այս հաղորդագրությունը նույնպես հստակեցնում է, որ Սիրիայի հակամարտության համար ռազմական ելք գոյություն չունի և խնդրին կարող ենք վերջ տալ «Սրիացի-սիրիացի» ձևաչաթով գործընթացով ՄԱԿ-ի համագործակցությամբ և կառույցի ԱԽ-ի 2254 բանաձևի շրջանակներում: