Իտալական պարբերական. Ղարաբաղում պատերազմող ադրբեջանցի զինվորների շարքերում ԻՊ-ի զինյալներ կան
Ապրիլ 07, 2016 05:43 Asia/Tehran
Այս օրերին Ղարաբաղում պատերազմող ադրբեջանական զինվորների շարքերում Սիրիայում եւ Իրաքում հավաքագրված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներ կան: Այս մասին գրել է իտալական Sponda Sud պարբերականը:
«Ներկայում Ադրբեջանի տարածքում մեծ թվով ծայրահեղականներ են հավաքվել, որոնք պատերազմում էին «Իսլամական խալիֆայության» դրոշի ներքո: Վերջին ամիսներին Անկարայի եւ Բաքվի լրատվամիջոցներում մի քանի հոդվածներ հրապարակվեցին, որտեղ նշվում էր Սիրիայից եւ Իրաքից վերադարձած ադրբեջանցի լեգեոներների մասին: Շուրջ 300-ը սպանվեցին մարտերում, բայց ավելի քան 2500-ը նոր գործատուի՝ Ադրբեջանի տարածքում են: Եվ Ալիեւը կարող է նրանց կանոնավոր զորքերի հետ միասին Լեռնային Ղարաբաղ ուղարկել»,- գրել է պարբերականը:
Պիտակ