Ալ-Սիսիին հակադարձել է Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերին
https://parstoday.ir/hy/news/world-i111911-Ալ_Սիսիին_հակադարձել_է_Եգիպտոսում_վերջերս_տեղի_ունեցած_բողոքի_ցույցերին
Հակազդելով վերջին օրերին Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական բողոքների ցույցերին, Եգիպտոսի նախագահը պնդում է, որ ԶԼՄ-ները փորձում են խեղաթյուրել երկրի իրականությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 17:22 Asia/Tehran
  • Ալ-Սիսիին հակադարձել է Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերին

Հակազդելով վերջին օրերին Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական բողոքների ցույցերին, Եգիպտոսի նախագահը պնդում է, որ ԶԼՄ-ները փորձում են խեղաթյուրել երկրի իրականությունը:

Ուրբաթ օրը, Նյու Յորք կատարած ուղևորությունից վերադառնալիս՝ Կահիրեի օդանավակայանում լրագրողների հետ ճեխազրույցում, ի պատասխան Եգիպտոսի ժողովրդական բողոքի ցույցերի մասին հարցին, Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսին ասել է, որ, եթե եգիպտացիներին  կոչ անի 2013 թվականի պես փողոց դուրս գալ, միլիոնավոր մարդիկ կգան փողոց:

Հրապարակված լուսանկարների և տեսանյութերի համաձայն, օդանավակայանում Ալ-Սիսին ողջունել է  100 հոգուց ավելի քիչ մարդ:

Եգիպտացիներն այսօր Իսպանիայում Եգիպտոսի գործարար Մոհամեդ Ալիի հրավերով ցույց են անցկացնելու, ուստի անվտանգության ուժերը արգելափակել են Կահիրեի Թահրիր հրապարակի մուտքը և տեղակայված են քաղաքի գլխավոր հրապարակներում և փողոցներում:

Եգիպտացի վաճառական Մուհամմեդ Ալին, ով երկար տարիներ աշխատել է Եգիպտոսի բանակի հետ և այժմ բնակվում է Իսպանիայում, վերջերս տեսանյութ է հրապարակել նախագահական մեծ պալատների կառուցման, բանակի և Սիսիի ընտանիքի կոռուպցիայի մասին: