Եգիպտոսի կառավարության ընդդիմադիր 7 ցուցարարների համար մահապատժի որոշում է կայացվել
https://parstoday.ir/hy/news/world-i111944-Եգիպտոսի_կառավարության_ընդդիմադիր_7_ցուցարարների_համար_մահապատժի_որոշում_է_կայացվել
Եգիպտոսի դատարանը, կառավարության ընդդիմադիր 7 ցուցարարների, սպանության մեղադրանքով, դատապարտել է մահվան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 13:14 Asia/Tehran
  •  Եգիպտոսի կառավարության ընդդիմադիր  7 ցուցարարների համար մահապատժի որոշում է կայացվել

Եգիպտոսի դատարանը, կառավարության ընդդիմադիր 7 ցուցարարների, սպանության մեղադրանքով, դատապարտել է մահվան:

Շաբաթ օրը «Ալ-Հադս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 7 մարդ, որոնք մեղադրվում են մեկ սպայի և վեց զինվորների սպանությանը մասնակցելու մեջ:

Միջազգային կազմակերպությունների տվյալներով, Ալ-Սիսիի կառավարությունն ավելի քան 15,000 հակակառավարական ցուցարաների  բանտարկել է տարբեր մեղադրանքներով:

Ալ Սիսին նախագահ դարձավ 2013թ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում, որի ժամանակ իշխանությունից հեռացվեց Եգիպտոսի օրինական նախագահ Մոհամեդ Մորսին: Իսկ 2014թ կայացած անօրինական ընտրությունների արդյունքում, Ալ Սիսին իր ձեռքն առավ իշխանությունը:

Միջազգային կառույցները միշտ նախազգուշացրել են Ալ-Սիսիի կառավարությանը Եգիպտոսում սոցիալական և քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար:

Amnesty International-ը նաև վերջերս զեկուցել է , որ Ալ-Սիսիի իշխանոթյան օրոք Եգիպտոսում անտեսվում է մարդու իրավունքները: