Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կրոնական արժեքները վերացնելու գործիք
Հունաստանի արքեպիսկոպոսը Աթենքում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կեղծ քաղաքականությունն է և որոշ ղեկավարների ու քաղաքական գործիչների կողմից որպես գործիչ է օգտագործվում՝ հասարակությունների մեջ կրոնական արժեքները վերացնելու համար:
Կիրակի օրը, Ահմադ Նադերիի հետ Աթենքում կայացած հանդիպման ժամանակ, Հիերոնիմոս II-ն անդրադառնալով Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներից տուժած հարյուր հազարավոր փախստականների ապաստանությանը Հունաստանում, հավելել է. «Այս երկրների բնակիչները ստիպված են եղել լեքել իրենց հայրենիքն այլ երկրների կողմից իրականացված ռազմական գործողությունների ու ռմբակոծությունների պատճառով»:
Հիերոնիմոս II-ը նշել է, որ չպետք է անտեսել այդ երկրների ոճրագորոծությունները: Նա հավելել է. «Հունաստանը շահագրգռված է շարունակել կրոնական երկխոսությունը Իրանի Իսլամական Հանրապետության կրոնական գործիչների հետ»:
Հանդիպման ժամանակ, Հունաստանում Իրանի դեսպանն անդրադառնալով սաուդական կոալիցիայի կողմից Եմենի անմեղ բնակչության կոտորածին, ասել է. «Անարդարության և բռնության դեմ պայքարում կրոնի առաջնորդների առաքելությունն ու պատասխանատվությունը այս ժամանակներում շատ կարևոր են»: