Ռուսաստանը շեշտել է բանակցությունների միջոցով Թուրքայի ու Սիրիայի տարաձայնությունները լուծելու անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը շեշտում է թուրք-սիրիական տարաձայնությոնները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Ռոյտերսի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Թուրքիայի ու Սիրիայի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն 1998թ. երկու երկրի միջև ստորագրված Ադանայի համաձայնագրի շրջանակներում»:
Լավրովը հավելել է, որ համաձայնագրի արդյունավետ իրականցմանը, որը ներառում է թուրք-սիրիական սահմանին ահաբեչության եմ համատեղ պայքարը, խանգարել են Եփրատի արևելքում ԱՄՆ-ի ու նրա դշանկիցների գործողությունները:
Լավրովի խոսքով ՝ իրավիճակը պետք է հնարավորինս շուտ լուծվի ՝ Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա:
1998թ հոկտեմբերի 20-ին, Թուրքիայի ու Սիրիայի միջև կնքվեց Ադանայի համաձայնագիրը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ: Այդ ժամանակ, Անկարան իր ուժերը տեղակայել էր Սիրիայի հետ սահմանին և սպառնում էր պատերազմ սկսել: