Ֆրանսիան ուրանի առաջին բեռնվածքն առաքել է Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/world-i112628-Ֆրանսիան_ուրանի_առաջին_բեռնվածքն_առաքել_է_Ղազախստան
Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայից ստացել է քիչ հարստացված ուրանի առաջին բեռնվածքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 08:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան ուրանի առաջին բեռնվածքն առաքել է Ղազախստան

Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայից ստացել է քիչ հարստացված ուրանի առաջին բեռնվածքը:

Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քիչ հարստացված ուրանը ռադիոակտիվ թափոն չէ և պահեստավորվելու է Օստ Կամինոգորսկի շրջանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  բանկում: Այն ոչ մի սպառնալիք չի ներկայացնում շրջակա միջավայրի կամ հասարակության համար:

Քիչ հարստացված ուրանի առաջին բեռնվածքը Ղազախստան է փոխադրվել ղազախական NAC Kazatomprom և ֆրանսիական «Orano Cycle» ընկերությունների միջոցով:

2015թ. Ղազախստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ստորագրվել է պայմանագիր Կամնոգորսկում քիչ հարստացված ուրանի բանկ ստեղծելու կապակցությամբ: Պայմանագիրն իրագործվել է 2017թվականին.: