Հոկտեմբեր 19, 2019 11:16 Asia/Tehran
  • Եվրամիության ընդլայնման շուրջ բանակցությունները ձախողվել են

Հինգշաբթի և ուրբաթ օրերին Բրյուսելում կայացած Եվրախորհրդի նիստում, ԵՄ անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել այդ միության ընդլայնման շուրջ:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Ֆրանսիան,  Դանիան, ու Նիդերլանդները ուրբաթ օրը դեմ են հանդես եկել ԵՄ-ում  նոր անդամ ընդունելու առաջարկությանը:

Ֆրանսիան,  Դանիան և Նիդերլանդներն ընդդիմացել են ԵՄ-ին Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության բանակցություններին: Այս երկրները խոչընդոտել են Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պատմական սխալ է որակել որոշ երկրների կողմից Եվրամիությանը միանալու Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցություններին խոչընդոտելը: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ալբանիայի և  Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության առաջարկություններն առաջընթաց չեն գրանցի, քանի դեռ ԵՄ-ը չի բարեփոխել իր գործելաոճը և բարեփոխումներ չի իրականացրել: 

 

 

Պիտակ