Մոգերինի.«ՀԳՀԾ-ն դիվանագիտական ձեռքբերում էր, որը պետք է պահպանվի»
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը շեշտէլ է, որ անհրաժեշտ է պահպանել դիվանագիտական ձեռքբերումները ինչպիսին է Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
ԵՄ-ի ինտերնետային կայքի հաղորդմամբ, ՄԱԿ-ի հիմնադրման օրվա առիթով հանդես գալով հաղորդագրությամբ, Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է.«ՀԳՀԾ-ի պաշտպանման կողքին ԵՄ-ը ջանքեր է գործադրում տեխնոլոգիաների, թվայնացման ու արհեստական ինտելեկտի ոլորտներում առաջացած խնդիրների լուծման հարցում առաջ տանել բազմակողմանի համագործակցությունը»:
Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն բազմակողմանիության կողմնակիցներից է, իսկ բազմակողմանիությունը ճգնաժամերի լուծման լավագույն միջացներից մեկն է: Նա հավելել է, որ ԵՄ-ը բոլոր ոլորտներում համագործակցել է ՄԱԿ-ի հետ:
Մոգերինիի այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ 2018թ. մայիս ամսին ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և մինչ այժմ Եվրոպան ոչ մի ազդեցիկ քայլ չի վերցրել համաձայնության շրջականերում իր պարտականությունների գործադրման ուղղությամբ: