Հոկտեմբեր 26, 2019 07:32 Asia/Tehran
  •  Զիմբաբվեում բողոքի ցույց է անցկացվել Արևմուտքի պատժամիջոցների դեմ

Զիմբաբվեի մայրաքաղաքում անցկացվլ է բողոքի ցույց՝ ընդդեմ ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցների, որոնք այդ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառ են դարձել:

Կառավարության նախաձեռնությամբ անցկացված բողոքի ցույցի հազարավոր մասնակիցներ, կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել, որ պատժամիջոցները ստրկատիրության նոր ձև են և հանցագործություն՝ ուղղված մարդկության դեմ:

Ցուցարարնբերին միացել է նաև նախագահ Էմերսոն Մնանգագվայի կինը՝ Աուքսիլիան:

Ավելի վաղ, Զիմբաբվեի նախագահը, ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ գագաթաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով այդ երկրում տիրող տնետսական ճգնաժամին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ապօրինի պատժամիջոցներն այդ վիճակի հիմնական պատճառն են:

ԵՄ-ը և ԱՄՆ-ը, արդեն շուրջ 20 տարի պատժամիջոցներ են սահմանել Զիմբաբվեի դեմ, որոնք ուղղված են եղել հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի և նրա ընտանիքի դեմ՝ բռնությունների և ընտրակեղծիքների իրականացման պատճառաբանությամբ:

 

Պիտակ