Ճապոնիան դատապարտել է Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստների ավանաշինությունը
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստների կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը:
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը ուրբաթ գիշեր հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Սիոնիստական քաղաքատիպ ավանների կառուցումը խախտում է միջազգային օրենքները և պետք է դադարեցնել այդ քաղաքականությունը»:
«Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստներով բնակեցնելու նպատակով քաղաքատիպ ավանների կառուցումը խոչընդոտում է պաղեստինյան անկախ պետության կազմավորմանը»,ասված է հաղորդագրության մեջ:
Սիոնիստական ռեժիմը վերջերս կարգադրել է ավելի քան երկու հազար բնակելի միավոր կառուցել Հորդանան գետի արևմտյան ափին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունած 2334 բանաձևում Սիոնիստական ռեժիմին կոչ է արել անհապաղ դադարեցնել Պաղեստինի օկուպացված տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքները, բայց այդ ռեժիմն ԱՄՆ-ի կառավարության հովանավորության ներքո, շրջանցելով միջազգային հանրության կոչը, շարունակում է ավանների կառուցման աշխատանքը: