Սիրիայում ամերիկացի զինվորներ են մնալու
Նոյեմբեր 14, 2019 13:43 Asia/Tehran
ԱՄՆ Պաշտպանության նախարարը հակասական տվյալներ ներկայացնելով հայտարարել է, որ 600 ամերիկացի զինվորներ շարունակելու են մնալ Սիրիայում: Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը չորեքշաբթի օրն ասել է.«Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի «Այն ալ-Արաբ» քաղաքից ամերիկյան զորքի դուրս գալը հավանաբար մեկ շաբաթ կտևի: Ամերիկյան զորքի դուրս գալուց հետո, 600 զինվորականներ կշարունակեն մնալ Սիրիայում»:
Սպիտակ Տունն անցած շաբաթ հայտարարել էր, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքի դուրս գալուց հետո, այդ երկրում մնալու են 200 ամերիկացի խաղաղապահ ուժեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս տեղեկացրել էր Սիրիայում հազար զինվորների մնալու մասին:
Պիտակ