Սիրիայում ամերիկացի զինվորներ են մնալու
https://parstoday.ir/hy/news/world-i113507-Սիրիայում_ամերիկացի_զինվորներ_են_մնալու
ԱՄՆ Պաշտպանության նախարարը հակասական տվյալներ ներկայացնելով հայտարարել է, որ 600 ամերիկացի զինվորներ շարունակելու են մնալ Սիրիայում: Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2019 13:43 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկացի զինվորներ են մնալու

ԱՄՆ Պաշտպանության նախարարը հակասական տվյալներ ներկայացնելով հայտարարել է, որ 600 ամերիկացի զինվորներ շարունակելու են մնալ Սիրիայում: Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը չորեքշաբթի օրն ասել է.«Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի «Այն ալ-Արաբ» քաղաքից  ամերիկյան զորքի դուրս գալը հավանաբար մեկ շաբաթ կտևի: Ամերիկյան զորքի  դուրս գալուց հետո, 600 զինվորականներ կշարունակեն մնալ Սիրիայում»:

Սպիտակ Տունն անցած շաբաթ հայտարարել էր, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքի դուրս գալուց հետո, այդ երկրում մնալու են 200 ամերիկացի խաղաղապահ ուժեր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս տեղեկացրել էր Սիրիայում հազար զինվորների մնալու մասին: