Կուբա.«Դիմակայելու ենք ԱՄՆ-ի պատժամիջոցներին»
Նոյեմբեր 15, 2019 11:42 Asia/Tehran
Կուբայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը դիմակայելու է ԱՄՆ-ի ճնշումներին:
Hispan TV լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գուանտանամո նահանգում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, Կուբայի նախագահ Միգել Դիազ Քանելն ասել է.«Յանկիները շարունակում են մեզ ճնշել, սակայն մենք դիմադրում ենք»:
Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը կործանելու հարցում ձախողելուց հետո, Վենեսուելայի օրինական կառավարությանը հովանավորելու պատճառով, ԱՄՆ-ը մեծացրել է Հավանայի դեմ պատժամիջոցները և պահանջել է դադարեցնել Հավանա-Կարակաս տնտեսական հարաբերությունները:
ՄԱԿ-ը բազում բանաձևեր վավերացնելով ԱՄՆ-ից պահանջել է վերջ դնել Կուբայի դեմ տնտեսական պատժամիջոցներին:
Պիտակ