Դեկտեմբեր 01, 2019 17:18 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են ԱՄՆ-ին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ Եվրահանձնաժողովի նոր նախագահին կոչ են արել ԱՄՆ-ի նկատմամբ նոր արտաքին տնտեսական քաղաքականություն կիրառել:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ»  թերթը շաբաթ օրը գրել է.«Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության ու տնտեսության ոլորտներում Քրիստոնյա-սոցիալական և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունների 15 պատգամավորներ, Ուրսուլա ֆոն դեր Լայենին հղած նամակում նշել են.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա  հեգեմոնիկ վեճերը, Եվրամիությունը պետք է ընդլայնի իր առևտրային քաղաքականության միջոցները և չվախենա դրանք կիրառելուց»:

«Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ եվրոպացի պատգամավորները, հաշվի առնելով եվրոպական ավտոմեքենաների ներմուծման վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքները և չինական Huawei ընկերության շուրջ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև վեճերը, Եվրահանձնաժողովի նոր նախագահին կոչ են արել նոր  արտաքին տնտեսական  քաղաքականություն որդեգրել Եվրամիության համար: 

Եվրոպացի բարձրաստիճան պատգամավորները միաժամանակ ընդգծել են, որ Գերմանիայի կարճաժամկետ շահերը չպետք է գերակշռեն Եվրամիության երկարաժամկետ և ընդհանուր շահերը: 

 

Պիտակ