Ալբանիայում ոչնչացվել է մոնաֆեղների շտաբը
Ալբանիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, քանդվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոնը, և սպանվել են ահաբեկչական խմբավորման մի քանի անդամներ:
Երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Ալբանիայի հյուսիս-արևելքում գտնվող Աշրաֆ 5 զորամասից 2 կմ հեռավորության վրա, ավերվել է կայազորի շենքի մի մասը և սպանվել կամ վիրավորվել են տասնյակ անձինք:
Ալբանիայի իշխանությունները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ:
Նոյեմբերի 26-ին Ալբանիայի Դուրրես քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժը, վերջին 40 տարվա ընթացքում այդ երկրում գրանցված ամենահզոր երկրաշարժն էր:
Աբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 50 և վիրավորվել 2 հազար մարդ: Նրա ասելով. «Երկրաշարժի հետևանքով քանդվել կամ վնասվել է 2 հազար 563 շինություն»: