Կուբան Լատինական Ամերիկայում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է
Կուբայում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է.«Հավանան Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում Մոսկվայի ռազմավարական գործընկերն է»:
Կուբայում ՌԴ դեսպան Անդրեյ Գուսկով «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է.«Հավանա-Մոսկվա հարաբերությունները գտնվում են բարձրագույն մակարդակում և վերջերս երկկողմ համագործակցություններն ընդլայնվել են»:
Գուսկովը հավելել է.«Մոսկվայի ու Հավանայի միջև առևտրային համագործակցությունն ու ներդրումներն աճում են և վերջին ամիսներին Ռուսաստանի ու Կուբայի միջև երկկողմ համագործակցության մասին մեծ թվով համաձայնագրեր ու պայմանագրեր են ստորագրվել»:
Կուբա-Ռուսաստան համագործակցությունն այն դեպքում է ընդլայնվում, երբ Վաշինգտոնը վերջին ամիսներին խստացրել է պատժամիջոցներն ու ճնշումները Հավանայի դեմ:
Վաշինգտոնը 2019 թ. սեպտեմբերին պատժամիջոցներ է սահմանել Կուբայի կառավարության դեմ, վերջինիս կողմից Վենեսուելայի օրինական կառավարությանը ցուցաբերվող աջակցության պատճառով: