Շինզո Աբե.«Ճապոնիան շարունակում է աջակցել ՀԳՀԾ-ին»
https://parstoday.ir/hy/news/world-i114130-Շինզո_Աբե._Ճապոնիան_շարունակում_է_աջակցել_ՀԳՀԾ_ին
Ճապոնիայի վարչապետն ասել է. «Տոկիոն շարունակում է աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և այս միջազգային պայմանագրի հետ կապված խնդիրների կարգավորման համար կշարունակի իր դիվանագիտական դերակատարությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 03, 2019 18:24 Asia/Tehran
  • Շինզո Աբե.«Ճապոնիան շարունակում է աջակցել ՀԳՀԾ-ին»

Ճապոնիայի վարչապետն ասել է. «Տոկիոն շարունակում է աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և այս միջազգային պայմանագրի հետ կապված խնդիրների կարգավորման համար կշարունակի իր դիվանագիտական դերակատարությունը»:

Երեքշաբթի օրն Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրան կատարած իր ուղևորությանը և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ու ԻԻՀ նախագահի հետ  հանդիպումներին Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ողջունել է երկու երկրների միջև շարունակական քաղաքական խորհրդակցությունները:

Էրաղչին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը փոխանցելով Ճապոնիայի վարչապետին, ասել է.«Պատժամիջոցների վերացման դեպքում, Իրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը»:

Էրաղչին հավելել է.«Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով,  Իրանը բոլոր այն երկրներին, որոնք ազդվում են Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի իրադարձություններից, կոչ է արել աջակցել «Հույսի կոալիցիա»-ին, կամ՝  Հորմուզի նեղուցի նախաձեռնությանը»: