ԱՄՆ նոր պատժամիջոցները Վենեսուելայի նավթարդյունաբերության և առևտրի ոլորտների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i114153-ԱՄՆ_նոր_պատժամիջոցները_Վենեսուելայի_նավթարդյունաբերության_և_առևտրի_ոլորտների_դեմ
Վենեսուելայի վրա ճնշում գործադրելու պատճառով, ԱՄՆ կառավարությունը շարունակում է նոր պատժամիջոցներ կիրառել նավթարդյունաբերության և առևտրի ոլորտների դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 11:17 Asia/Tehran
  • ԱՄՆ նոր պատժամիջոցները Վենեսուելայի նավթարդյունաբերության և առևտրի ոլորտների դեմ

Վենեսուելայի վրա ճնշում գործադրելու պատճառով, ԱՄՆ կառավարությունը շարունակում է նոր պատժամիջոցներ կիրառել նավթարդյունաբերության և առևտրի ոլորտների դեմ:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել վեց նավթային տանկերների դեմ, որոնք Վենեսուելայի նավթը տեղափոխում էին Կուբա:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ջասթին Մուզինիչը հայտարարել է. «Հավանան ու Կարակասը փորձում են շրջանցել պատժամիջոցները, փոխելով նավթատարների անունները՝ նավթը Վենեսուելայից Կուբա տեղափոխելու նպատակով»:

Մի շաբաթ առաջ, ԱՄՆ-ը Կուբայի Panamericana ընկերությանն արգելել էր գործունեություն ծավալել Վենեսուելայի նավթի արդյունաբերության ոլորտում:

Վենեսուելայի տնտեսության մեծ մասը հիմնված է նավթի վաճառքի վրա:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները,  պատժամիջոցներ կիրառելով Վենեսուելայի դեմ և պաշտպանելով ընդդիմությանը, փորձում են տապալել այդ երկրի օրինական կառավարությունը, որն ունի հակաամերիկյան ուղղվածություն: