Թրամփը դիմել է համաշխարհային բանկին.«Վարկ մի՛ տրամադրեք Չինաստանին»
https://parstoday.ir/hy/news/world-i114296-Թրամփը_դիմել_է_համաշխարհային_բանկին._Վարկ_մի_տրամադրեք_Չինաստանին
ԱՄՆ նախագահը դեմ է հանդես եկել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելուն: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 14:18 Asia/Tehran
  • Թրամփը դիմել է համաշխարհային բանկին.«Վարկ մի՛ տրամադրեք Չինաստանին»

ԱՄՆ նախագահը դեմ է հանդես եկել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելուն: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դեկտեմբերի 7-ին իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ դեմ հանդես գալով Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելուն, նշել է.«Չինաստանը շատ փող ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է այն: Դադարեք Չինաստանին վարկ տալ»:

ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվ Մենուչինը ևս  դեկտեմբերի 5-ին իր համաձայնությունը հայտնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչների անդամների հետ, Համաշխարհային բանկին կոչ է արել դադարեցնել Չինաստանին վարկի տրամադրումը»:

Համաշխարհային բանկից Չինաստանի վարկ ստանալու շուրջ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Պեկինն իր եկամտից միլիարդավոր դոլարներ  հատկացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներգրավված երկրներին, որպեսզի  անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծեն այդ նախագծի համար: Ամերիկացի քաղաքական գործիները դեմ արտահայտվեցին Չինաստանի այդ քայլին:

Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկ տրամադրելու հարցը լրջացել Պեկինի ու Վաշինգտոնի միջև ընթացող առևտրային պատերազմի սրման ֆոնին: