Էրդողան. Արևմուտքի և արաբական երկրների լռությունն ուժեղացնում է Իսրայելի ագրեսիան
(last modified Tue, 10 Dec 2019 05:04:49 GMT )
Դեկտեմբեր 10, 2019 08:34 Asia/Tehran
  • Էրդողան. Արևմուտքի և արաբական երկրների լռությունն ուժեղացնում է Իսրայելի ագրեսիան

Թուրքիայի նախագահը դատապարտել է արևմտյան և արաբական որոշ երկրների լռությունը՝ Պաղեստինում և այլ շրջաններում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ:

Երկուշաբթի օրը, Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության խորհրդի սոցիալական հարցերով նախարարների նիստում ունեցած եույթում, Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է Արևմուտքի և որոշ արաբաան երկրների անգործութունը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ: Նա հավելէլ է. «Իսլամ աշխարհը, հնարավորությունների ու ազդեցության տեսակետից, թույլ է և չի կարողանում կարևոր դերակատարություն ունենալ իսլամական որոշ երկրների, այդ թվում՝ Պաղեստինի խնդրի լուծման հարցում»:

Թուրքիայի նախագահը հավելել է. «Մուսուլմանները պետք է միավորվեն, մտածեն և գործեն իսլամական աշխարհի խնդիրների լուծման ուղղությամբ, այլ ոչ թե ուրիշներին քննադատելու համար»:

Ստամբուլում կայացած «Ստամբուլի Ասիայի սիրտը» համաժողովի նախարարների խորհրդաժողովում ունեցած ելույթում նույնպես, Թուրքիայի նախագահն ասել է. «Միջազգային հանրությունը և Աֆղանստանի կառավարությունը պետք է կատարեն իրենց պարտավորությունները այդ երկրի խնդիրների լուծման կապակցությամբ»::