Դեկտեմբեր 13, 2019 16:07 Asia/Tehran
  • Բրյուսելը ողջունել է Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության տարած հաղթանակը

Եվրամիության դիվանագետները ողջունել են վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցության տարած հաղթանակը, քանի որ վերջինս թափանցիկություն կմտցնի բրեքսիթի հարցում:

Այսօր առավոտյան, անդրադառնալով Բրիտանիայում կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում Բորիս Ջոնսոնի գլխավորած  Պահպանողական կուսակցության հաղթանակին,  Ռոյթերս  լրատվական գործակալությունը հաղորդել է, որ եվրոպացի դիվանագետները ողջունել են ընտրությունների արդյունքները:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնչալինն ասել է.«Բրեքսիթի հարցում թափանցիկություն մտցվելուց հետո, Եվրամիության ղեկավարները պետք է քննարկեն Բրիտանիայի հետ իրենց հարաբերությունները՝ հունվարի 31-ին ԵՄ-ի կազմից ծրագրված կերպով դուրս գալուց հետո»:

Նա հավելել է.«Պահպանողական կուսակցության կողմից Բրիտանիայի համայնքների պալատի տեղերի  մեծ մասն ստանալուց հետո, կարևորագույն հարցը բրեքսիթի շուրջ քննարկումն է լինելու»

 

Պիտակ